Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պիացոլայի օպերա-տանգոյի երևանյան պրեմիերան

Պիացոլայի  օպերա-տանգոյի երևանյան պրեմիերան
29.11.2016 | 08:51

Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի կունենա արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա-տանգոյի պրեմիերան:


Հատուկ հյուրն է լինելու բանդեոնահար Կառլոս Բուոնոն: Աշխարհահռչակ բանդեոնահարի և հայ հանդիսատեսի առաջին հանդիպումը տեղի ունեցավ այս տարվա մայիսին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով: Երեկոյի ընթացքում հնչեցին Աստոր Պիացոլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կառլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից:
Կառլոս Բուոնոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ տարբեր մշակույթների համադրումը Արգենտինայի հարստությունն է: «Կարճ օրինակ. հայրս իտալացի է, մայրս` իսպանուհի, կինս շվեյցարուհի է, տղաս ամուսնացել է գերմանուհու հետ, աղջիկս` իռլանդացու: Մի խոսքով` սա Արգենտինան է»,- ասաց երաժիշտը:


«Մարիա դե Բուենոս Այրես» օպերայում միահյուսվում են երգը, պարը, մնջախաղը, անգամ մարիոնետների խաղը: Պիացոլայի և արգենտինացի ավանգարդ բանաստեղծ Օրասիո Ֆերերայի համագործակցության արդյունքում ստեղծված «Մարիա դե Բուենոս Այրեսը» հիմք է դրել նոր ուղղության` նուևո տանգոյի: Պրեմիերան տեղի է ունեցել 1968-ին Բուենոս Այրեսում և բուռն քննարկումների առիթ տվել: Միաժամանակ մեծ հաջողություն է գրանցել` շարունակելով իր հաղթարշավը մինչ օրս: Երևանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ին։ Ներկայացումը բեմադրում են Նոր երաժշտական թատրոնը և օպերային թատրոնի աջակցման հիմնադրամը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ